15 11 2020

Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են. Hraparak.am

Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են. Hraparak.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Օսիպյանը. «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»:

Հարցին` իր որոշումներում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այդ սպառնալիքը, Օսիպյանն ասել է. «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմ երեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-որ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտ խմբեր են, իմ բարեկամներին ասել են, որ կարող է՝ ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ՝ պարո՛ն Օսիպյան, զգույշ եղեք, կարող է՝ Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք է էսպես անեն, թող անեն»:

Օսիպյանը նշել է նաև, որ այս պահին որևէ բան դեռ չի պատրաստվում անել, բայց եթե որևէ բան պատահի իր կամ իր հարազատների հետ, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ